
Հունիսի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի սպորտի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սանիկիձեի հետ, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։




