
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են կանաչապատման գործընթացները։ Նիստի ընթացքում վարչական շրջանների պատասխանատուները ներկայացրեցին կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները։


ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը մանրամասներ փոխանցեց տնկված ծառերի վիճակի և առկա խնդիրների մասին. «Ձմեռային տնկից հետո Օպերայի սրճարանի մոտ տնկված եղևնիներից միայն մեկ-երկու ծառ է չորացել։ Կասկածներ կան, որ հարակից սրճարանի աշխատակիցներն են սուրճի ջուրը պարբերաբար թափել այդ ծառերի տակ։ Այժմ լաբորատոր փորձաքննություն է իրականացվում»,-նշել է նա։




