
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կժամանի Ստամբուլ, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր երկիր կայցելի 2025 թվականի հունիսի 20-ին։ Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարոն Փաշինյանին կընդունի Ստամբուլում»,- գրել է նա X-ում։
Երեքշաբթի ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիա կմեկնի հունիսի 20-ին։ Սիմոնյանը չէր մանրամասնել այցի օրակարգը, բայց վստահեցրել էր, որ ուշադրության կենտրոնում կլինի երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։




