Այս օրերին Իրանից Մեղրիով Հայաստան եկողների թիվն ավելացել է, քանի որ Իսրայելի հետ բախումների պատճառով Իրանը չեղարկել է միջազգային մի շարք չվերթեր։ Այն քաղաքացիները, առավելապես արտասահմանցի զբոսաշրջիկները, որոնք Իրանից պետք է մեկնեին օդանավով, իրենց երթուղին կազմակերպում են ցամաքային ճանապարհով։ Արդեն մի քանի երկիր հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է որպես ցամաքով տարանցման համար ապահով ուղի։ «Ռադիոլուրը» զրուցել է Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է մարզում և Իրանի հետ սահմանին։




