ԿարևորՀասարակություն

Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը Կառասկո միջազգային օդանավակայանում ներկա է գտնվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը, Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Կրթության և մշակույթի նախարար Խոսե Կարլոս Մաիան, Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը, Հանրային կրթության ազգային վարչության նախագահ Դանիել Կախիանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:  

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Corporación América Airports ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, Ուրուգվայի պետական Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը և Հանրային կրթության ազգային վարչության նախագահ Դանիել Կախիանին: 

Հաղորդվում է, որ Թումո կենտրոնն Ուրուգվայում կբացվի 2026 թվականին և տեղակայված է լինելու Կառասկո միջազգային օդանավակայանի հարակից տարածքում: Նախագիծն իրականացվում է Corporación América Airports ընկերության և Ceibal-ի համագործակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button