ԿարևորՀասարակություն

Պտտահողմն Ապարանում ավերածություններ է առաջացրել

Ապարանում պտտահողմի հետևանքով շենքեր են վնասվել. Արագածոտնի մարզպետը համայնքապետի հետ տեղում է, այս պահին ուսումնասիրվում է վնասի չափը, ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ։

«Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։ 

Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։

Լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգանք առաջիկայում»,- հայտնում են աշխատակազմից։

Ապարանի համայնքապետարան էլ տեղեկացնում է, որ ժամեր առաջ տեղի ունեցած պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել Ապարանում` վնասելով շենքեր, տանիքներ, ծառեր և ենթակառուցվածքներ։ «Իրավիճակին օպերատիվ արձագանքում է Ապարան համայնքի ղեկավարությունը՝ մասնակցելով վնասների գնահատմանն ու վերականգնողական աշխատանքների կազմակերպմանը։ 

Ներկայումս տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները՝ ապահովելու բնակչության անվտանգությունը:

Համայնքապետարանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել հանգստություն»,- ասվում է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button