ԿարևորՀասարակություն

Դիմանկար 0․  Մուտք Երուսաղեմ    

Սկիզբը` Դիմանկարներ Երուսաղեմից. ուխտագնացություն Սուրբ երկիր

 — Դուք հասկանո՞ւմ եք, որ Իսրայելում հիմա զգայուն իրավիճակ է, և լավագույն ժամանակը չեք ընտրել տուրիզմի համար։

-Այո, հասկանում եմ։

-Դուք պատրաստվո՞ւմ եք հանդիպել կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի հետ։

-Ոչ, չեմ պատրաստվում։

-Առաջին անգա՞մ եք Իսրայել գնում։

-Այո, առաջին անգամ։

Օդանավակայանում ինձ ուղղված բազմաթիվ հարցերից հոգնած՝ հիշում եմ Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան աշխատակցի խոսքը, թե վիզա տրամադրում ենք, սակայն սահմանին կորոշվի՝ Ձեզ ներս կթողնե՞ն, թե՞ ոչ։ Թողեցին։ Հարցաքամ լինելուց հետո միայն։ 

Թել Ավիվի օդանավակայանում առաջին բանը, որ նկատում եմ, «Նրանց տուն բեր հիմա» գրությունն է՝ երեխաների, կանանց ու երիտասարդների նկարներով։ Հետագայում այս պաստառները նկատում եմ նաև Երուսաղեմում։ Համացանցում որոնելով այս կարգախոսը՝ տեսնում եմ նախաձեռնության կայքէջը։ Առաջին էջում ժամանակն առաջ է գնում վայրկյաններով։ Վիրտուալ ժամացույցը հաշվում է, թե որքան ժամանակ է, ինչ այս մարդիկ գերեվարվել են։ Կայքէջից պարզվում է, որ սա Իսրայելում պատերազմին առնչվող ամենամեծ բողոքի շարժումն է, որը ստեղծվել է 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Շարժումը կոչ է անում վերադարձնել պատանդներին։ 

Երուսաղեմ մտնում ենք քաղաքի արևմտյան կողմից։ Երեկոյան քաղաքում քայլում են հավատացյալներ՝ յուրաքանչյուրը կեցվածքով, տարբերակելի հագուստով ցույց տալով Աստծուն երկրպագելու իր կերպը։ Հարության տաճարում այդ կերպերը բազմապատկվում են ուխտավորների դրսից բերված երկրպագությամբ։ Տաճարն ասես քաղաքի մակետը լինի՝ բաժանված եկեղեցիների միջև, որոնցից յուրաքանչյուրը Քրիստոսի դավանանքից իր բաժինն ունի։ Նույն եկեղեցում տարբեր եկեղեցիներ են դավանում․ սա միացման ու տարանջատման վայր է միաժամանակ։

Շարունակելի

Back to top button