ԿարևորՀասարակություն

Աշխատավարձային ֆոնդը Հայաստանում 2018-ի համեմատ 2.5 անգամ աճել է

2024-ի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32 տոկոսով ավելի է 2018-ի նոյեմբերի ցուցանիշից, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   

2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի ընդհանուր ֆոնդը կազմել է 94 միլիարդ 206 միլիոն դրամ։

2025 թվականի ապրիլին այս ցուցանիշը՝ 2018 թվականի ապրիլի համեմատ, աճել է 144 միլիարդ դրամով կամ 153 տոկոսով։

«Այսինքն՝ 2025 թվականի ապրիլի դրությամբ գրանցված աշխատավարձերի ֆոնդը հասել է 238 միլիարդ 975 միլիոն դրամի, ինչը նշանակում է, որ 2018-ի համեմատ աշխատավարձային ֆոնդը 2.5 անգամ ավելացել է», — նշել է նա։ 

Ըստ վարչապետի՝  այդ ընդհանուր թվի մեջ ներառված են ինչպես այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են ամսական 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավելի, այնպես էլ նրանցը, որոնք ստանում են 80 հազար դրամ ։

«Կա հավանականություն, որ 10-20 տոկոսը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով՝ ներառյալ անարդարությունը, կարգավորումները և այդպես շարունակ:

Բայց որևէ կերպ հնարավոր չեմ  համարում, որ այդ շեղումն ավելին լինի 10, մաքսիմում՝ 20 տոկոսից, հետևաբար ուզում եմ ընդգծել՝ 80-90 տոկոսով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, և 80-90 տոկոսով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button