ԿարևորՀասարակություն

Ձեռք է բերվել Մադրիդի՝ օդի որակի բարելավման լուծումները Երևանում կիրառելու պայմանավորվածություն

Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջող փորձը օդի որակի բարելավման ոլորտում, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել այդ արդյունավետ լուծումները։

Կարդացեք նաև

Back to top button