
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ. 15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Մեքենաների կանգառը կարգելվի նաև Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:




