Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մեկ տարի է արդեն, ինչ պետության կողմից տրամադրվում է այս հիվանդության համար չորս անվանում դեղ` հիվանդության չորս փուլերի համար:
Նշվում է, որ դեղերը բավականին թանկարժեք են, մեծ մասի համար՝ տարեկան 5.5 մլն դրամ: 430 պացիենտ նոր և թանկարժեք դեղերն այսօր ստանում է անվճար:




