
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ տեղի էր ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը և ընդլայնված կազմով հանդիպումը։
Սերգեյ Լավրովն երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել մայիսի 20-ին: Նա այսօր կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:




