ԿարևորՔաղաքական

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆի այսօրվա հայտարարությանը:

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա:

Ամերիկյան պահպանողական Brеitbart կայքին տված հարցազրույցում Սթիվ Ուիթքոֆը հույս էր հայտնել, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ ևս կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամի համաձայնագրերին»։ «Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար մոտ ապագայում «Աբրահամի համաձայնագրերին» կարող են միանալ Լիբանանը և նույնիսկ Սիրիան», — նշել էր Ուիթքոֆը։

Նա չէր բացառել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը: Նրա կարծիքով՝ «իրենք շատ-շատ մոտ են այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը»։ «Կարծում եմ, որ երկու երկիրն էլ պատրաստ է միանալու Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին»,- ասել էր նա։

Կարդացեք նաև

Back to top button