Առանցքային փաստաթուղթ, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման վրա Հայաստանում։
Հայաստանի Գենդերային ռազմավարության 2025-2028 թթ. ծրագիրը, որն օրերս հաստատեց ՀՀ կառավարությունը։
Այդ ռազմավարությունն արդեն բնութագրվում է որպես առաջընթաց, բայց միևնույն ժամանակ՝ նաև որպես ոչ բավարար, քանի դեռ այն ամբողջությամբ չի վերածվել կոնկրետ արդյունքների։
«Քո ձայնը» հաղորդման հյուրը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպության ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանն է:




