Այսօր՝ մայիսի 9-ին, միացե՛ք Հանրային ռադիոյի «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդմանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։
Հաղորդավարներ Սևակ Հակոբյանը և Մարինա Գրեգը կհյուրընկալեն Սարգիս Բալբաբյանին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենին։ Կխոսեն այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք հատուկ համերգի մասին, որտեղ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչի Շոստակովիչի խորհրդանշական «Լենինգրադյան» սիմֆոնիան։
Տոնական եթերում ձեզ սպասվում է՝
•Անմոռաց պատմություններ հաղթանակի մասին,
•Թարմ լուրեր և եղանակի կանխատեսում,
•Տարադրամի փոխարժեքներ և երթևեկության իրավիճակ,
•Հատուկ ընտրված երաժշտություն՝ տոնական տրամադրության համար:
Սպասում ենք ձեր զանգերին և հաղորդագրություններին։




