
Ֆրանսիայում գերմանական զավթիչների դեմ Միսաք Մանուշյանի ու նրա խմբի պայքարի մասին շատ է գրվել։ Ֆրանսիական դիմադրության մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Իսկ անցյալ տարի, ֆրանսիական կառավարությունը նահատակ հերոսներին ամենայն պատվով վերաթաղեց՝ մեկ անգամ ևս հիշատակելով հանուն Ֆրանսիայի կատարած նրանց սխրանքը։


Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Թեհմինե Մարտոյանն ասում է, որ լայն առումով, քչերին է հայտնի Միսաք Մանուշյանի կյանքը՝ մինչև Ֆրանսիայում հայտնվելը, նրա ընտանիքի, եղբայրների ճակատագիրը, որոնք Հայաստան են եկել, ապրել Նուբարաշենում։ Այդ մասին էին պատմում վերջերս Հայաստան եկած Միսաքի զարմուհիները։
Բացի այդ, Թեհմինե Մարտոյանը նշում է, որ քիչ է խոսվել նաև Միսաքի խմբի մյուս հայ անդամների մասին։




