
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շաբաթօրյակ է հայտարարել:
«Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:




