Ուկրաինական ճգնաժամը շատ բարդ է եւ չի կարող անհապաղ լուծում գտնվել, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծեց, որ կարգավորմանը պետք է հասնել Ուկրաինայի հետ, այլ ոչ թե Միացյալ Նահանգների։
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կիևից դեռևս պատասխան չկա Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հարցի վերաբերյալ։




