Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամենօրյա երեկոյան հեռուստաուղերձի ժամանակ երեքշաբթի կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի լիակատար հրադադարի։
«Նրանք անհանգստանում են, որ իրենց շքերթը հարցականի տակ է։ Եվ ճիշտ են անհանգստանում»,- ասել է Զելենսկին՝ այսպես արձագանքելով Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրվա առթիվ հայտարարած հրադադարին։
«Նրանք պետք է հստակ քայլեր ձեռնարկեն պատերազմը դադարեցնելու համար։ Մենք պնդում ենք, որ անվերապահ և լիակատար հրադադարը պետք է լինի առաջին քայլը։ Ռուսաստանը պետք է սա անի։ Հիմա նրանք անհանգստացած են, որ իրենց շքերթը կասկածի տակ է։ Նրանք ճիշտ են անհանգստանում։ Բայց մենք էլ պետք է անհանգստանանք, որ այս պատերազմը դեռ շարունակվում է»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր ԲՐԻԿՍ-ի նիստում հայտարարել, որ Հաղթանակի օրը հրադադար հայտարարելու Պուտինի առաջարկը «առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների սկիզբն» է։
Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահը առաջարկել էր Հաղթանակի տոնակատարությունների շրջանում եռօրյա հրադադար հայտարարել։
Դրան ի պատասխանը՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան նշել էր. «Ինչո՞ւ սպասել մինչեւ մայիսի 8-ը, եթե կրակը կարելի է դադարեցնել հիմա եւ ցանկացած ժամանակ 30 օրով, կնշանակի դա իրական է, այլ ոչ թե շքերթի համար»։




