ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Կյանք փրկող սարքեր՝ մայրաքաղաքի տարբեր վայրերում․ «Պաշտպանված սրտի քաղաք» ծրագիրն ընդլայնվում է

Սրտի հանկարծակի կանգը հաճախակի պատահող խնդիր է, սակայն ճիշտ մոտեցումների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի տարբեր շրջաններում «կյանքեր փրկող» սարքերի տեղադրումը։ «ՀԵՆԱՐ» հիմնադրամի հետ համատեղ ջանքերով ձեռք բերված սարքերը՝ դեֆիբրիլյատորները, նախատեսված են անհետաձգելի իրավիճակներում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու համար, մինչև կժամանեն բժշկական թիմերը։ Սրտի հանկարծակի կանգի կամ լուրջ առիթմիաների դեպքում կիրառվող սարքերը տեղադրված են փողոցներում, այգիներում, բազմամարդ հանրային տարածքներում։


Կարդացեք նաև

Back to top button