
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂ-ի տարածքից դիտարկումն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ղեկավարությամբ: Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ-ի առաքելության անդամների անվտանգությունը,-հաղորդել են ԼՂ-ի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:




