ԿարևորՔաղաքական

Էրդողանն ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։

Իր ուղերձում Թուրքիայի նախագահը հիշատակել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։

Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։

Կարդացեք նաև

Back to top button