Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական աղբյուրներին։ Վատիկանի կամերլենգո, կարդինալ Քևին Ֆարելը երկուշաբթի՝ առավոտյան, հայտարարել է, որ պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկանում։ «Այս առավոտ՝ ժամը 7:35-ին, Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջ և Նրա Եկեղեցու ծառայությանը»,- ասվում է Ֆարելի հայտարարության մեջ: «Նա մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և համընդհանուր սիրով, հատկապես ամենաաղքատների և ամենամարգինալացվածների հանդեպ»,-ասել է նա։
մեկ րոպեից էլ քիչ




