
«Խորը կսկիծով իմացա Ֆրանցիսկոս պապի մահվան մասին։ Խաղաղ եւ արդար աշխարհի ստեղծման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել»,- X-ի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ցավակցություն է հայտնել ամբողջ աշխարհի հավատացյալներին այս մեծ կորստի համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։
«Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը: Նա բազմաթիվ հայերի սրտերը միավորեց հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ եւ անջնջելի հիշողություն թողեց 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից։ Թող նրա ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա՝ Զատկի առթիվ վերջին ուղերձում»,-նշված է ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանի X-ի գրառման մեջ։
I join people around the world in mourning the passing of Pope Francis. He united the hearts of many Armenians with the recognition of Armenian heritage, dedication to humanitarian cause & left an indelible memory of his visit to #Armenia in 2016.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) April 21, 2025
May @Pontifex_fr legacy guide… pic.twitter.com/ZdlSNpCY84




