Երկրորդ շնչառություն

Սոցիալական ձեռներեցություն. ինչպես սիրած գործը դարձնել բիզնես և ձեռք մեկնել մյուսներին․ «Երկրորդ շնչառություն»

Սոցիալական ձեռներեցություն. սիրած գործը դարձնել բիզնես, գումար աշխատել ու ներգրավել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Թոշակի անցնելուց հետո սա արդյունավետ ճանապարհ կարող է լինել բոլորի համար:

«Անընդհատ սնունդ, հագուստ և օգնություն առաջարկելու փոխարեն կարելի է դրանց կարիքն ունեցող մարդկանց աշխուժացնել, կենսունակությունը բարձրացնել և ուղղորդել դեպի սոցիալական ձեռներեցության ճանապարհը»,- համոզված է «Սոցիալական ձեռներեցների դպրոց» միջազգային ակադեմիայի հիմնադիր, սոցիալական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը:

Նրա խոսքերով, հենց այս եղանակով է հնարավոր արդյունավետ ու երկարաժամկետ լուծել սոցիալական խնդիրները: Կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ հենց սոցիալական ձեռներեցության շնորհիվ են լուծում իրենց խնդիրները, ստանում շահույթ ու բարելավում իրենց ու հարազատների կյանքը:

«Շատ գումար աշխատելուց զատ, մյուսների կյանքում սոցիալական ձեռներեցության շնորհիվ դրական փոփոխության պատճառ դառնալը նույնպես մարդուն երջանկության զգացում է բերում»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է ավագ սերնդի ներկայացուցիչներին, ապա, ըստ Գոհարի, սոցիալական ձեռնարկատիրությունը տարիք չի ճանաչում, այդ դպրոց կարող են դիմել 60 և ավելի տարեկանները:

«Հարկավոր է կոտրել կարծրատիպը, որ կրթություն կարող են ստանալ միայն երիտասարդները»,- նա համոզմունք է հայտնում՝ ավելացնելով, որ որպես հրապուրիչ ուղղություններ կարող են դիտարկվել հյուրատնային բիզնեսը, չրերի արտադրությունը, գյուղատնտեսությունը, մեղվապահությունը, ձեռքի աշխատանքների իրականացումը, կարուձևի կենտրոնները և այլն:

Կարդացեք նաև

Back to top button