Ուկրաինական հակամարտության գծով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղ բանակցությունների ընթացքում կարող է ստանալ ուկրաինական որոշ տարածքներ, որոնց հավակնում է։
«Նա ասել է, որ Ռուսաստանը կարող է ստանալ որոշ տարածքներ, բայց ոչ բոլորը»,- այսօր գրել է The Wall Street Journal-ը։
Ուիթքոֆի խոսքով՝ հնարավոր է «Ուկրաինային ավելի քիչ են անհանգստացնում որոշ տարածքներ, որտեղ խոսում են ռուսերեն»։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուիթքոֆն իր համար ընդունելի է համարում ռուսական կողմի ռազմավարությունը։
ԱՄՆ նախագահի բանագնացը վերջերս էր Սանկտ Պետերբուրգում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ հայտարարել էր, որ քննարկել է Ուկրաինայի «հինգ տարածքները», որոնք Մոսկվան գրավել է։




