ԿարևորՀասարակություն

Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ 

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշում են հիմնադրամից։

Կարդացեք նաև

Back to top button