Սպորտ

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը կրել է առաջին պարտությունը

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականն ապրիլի 16-ին Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնության շրջանակում անցկացրել է իր երրորդ հանդիպումը՝ մրցելով Քուվեյթի հավաքականի հետ։

Մեր ընտրանին գերկամային ջանքեր է գործադրել և ամբողջ խաղի ընթացքում հաշվի մեջ զիջելուց հետո կարողացել է հավասարեցնել այն, բայց օվերթայումում ևս մեկ գոլ է ընդունել սեփական դարպասը և պարտվել 4։5 հաշվով։

Մրցաշարին, բացի Հայաստանից, մասնակցել են նաև Ուզբեկստանի, Քուվեյթի, Իրանի, Ինդոնեզիայի և Մալայզիայի հավաքականները։

Մինչ այս, Հայաստանի հավաքականը հաղթել էր Մալայզիայի և Ուզբեկստանի ընտրանիներին։

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button