ԿարևորՔաղաքական

Վրաստանի նախագահն ապրիլի 28-ին կայցելի Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանի Հանրապետությունում։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախատեսված են Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Վեհափառ Հայրապետի հետ։

«Վրաստանի նախագահին համաձայնություն տալ 2025 թվականի ապրիլի 28-29-ը Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության խորացման նպատակով Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի վերաբերյալ նամակով ներկայացված առաջարկությանը, հանդիպումներ ունենալ ՀՀ Նախագահի, վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Վեհափառ Հայրապետի հետ»,- ասվում է փաստաթղթում։

Կարդացեք նաև

Back to top button