ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի խորհրդարանը երկարացրել է ռազմական դրությունը

Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել ռազմական դրության ժամկետը երկարացնելու օրենքին։ Այսօր ընդունված օրինագծով ռազմական դրությունը կտեւի մինչեւ օգոստոսի 6-ը, հայտնում է Reuters- ը։

Օրինագծին կողմ է քվեարկել 357, դեմ՝ 1 պատգամավոր։

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել նախօրեին։

«Եվրոպական համերաշխություն» խմբակցությունից պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու ռազմական դրության ժամկետի երկարացմանը, քանի որ իշխանությունները զորացրում չեն արել եւ չեն սահմանել ռազմական ծառայության վերջնաժամկետ։

Ռադան արդեն 15-րդ անգամ է երկարացնում երկրում ռազմական դրությունը։

Կարդացեք նաև

Back to top button