ԿարևորՔաղաքական

Վարդան Ղուկասյանը առաջադրվեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնում. ՔՊ-ն ավագանու նիստին չի մասնակցում

Գյումրիում սկսվել է նորընտիր ավագանու առաջին նիստը։

Այն վարում է Հայկոմկուսի խմբակցությունից Վարդան Ղուկասյանը, որի թեկնածությունն էլ այս խմբակցությունը առաջադրել է քաղաքապետի պաշտոնում։

Ներկա մյուս երեք՝ «Իմ հզոր համայնք» «Մեր քաղաքը» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ թեկնածու չեն առաջադրի։

Ավագանու նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում։ Մինչ այդ այս խմբակցությունից քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ «Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է»:

Նա գրել է, որ հավատարիմ է մնում իրեն ձայն տված ամեն մի քվեին ու հայտարարում, «Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին» կոչ է արել «քվեարկել խղճի մտոք», չընդունել ուրիշների արդյունքով հաշվարկների արդյունքում պարտադրված որոշումը։

«Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից»,- գրել է Սարիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Back to top button