Երկրորդ շնչառություն

87 տարեկանում էլ բեմի վրա․ «Ակունք»-ի ակունքում Հոպոն է․ «Երկրորդ շնչառություն»

Սարգիս Բաղդասարյանը 87 տարեկանում էլ բեմի վրա է, նույն ակտիվությամբ չի պարում, բայց իր բառերով ժողովրդի հետ «չտրտզալ» հնարավոր չէ: Ծնված օրից ազգագրական երգուպարի մեջ է եղել, ասում է՝ մեծացել եմ մեր գյուղի պապերի ծնկներին, լսել նրանց երգերն ու նրանցից ներշնչվել, ամեն մեկի գնալով մեծ կորուստ է ունեցել ու յուրաքանչյուրին ապրեցրել իր Էության ու իր երգի մեջ:

«Իմ կյանքի համալսարանն այդ ծերունիներն էին, որ կրթված չէին, տառաճանաչ չէին, բայց այլ մտածողություն ունեին, ուրիշ հոգու տեր էին, որ թուրքի յաթաղանից մազապուրծ եղած իրենց ցավը կարողացել էին երգի վերածել»,— ասում է նա ու չի կարողանում զսպել արցունքները հոր պատմությունները հիշելիս:

Դեռ ուսանողական տարիներից հայ երգին իր նվիրվածության շնորհիվ միայն մեկ կատարումով դարձել է «Ակունք» համույթի հիմնադիր անդամներից: Հայրիկ Մուրադյանի դուստրը՝ Մարոն նրան անմիջապես խումբ է վերցրել: Հիշում է, որ այդ օրը երգեց Ավ.Իսահակյանի հեղինակած բառերով գրված երգը լսելուց հետո: Մինչև հիմա կատարում է, որ հորից ու եղբորից է սովորել: Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր անդամը վստահեցնում է, որ այսօր էլ համույթը վստահելի ձեռքերում է, նոր ծրագրեր ու նպատակներ ունի:

«Տարիքով մարդուն ժամանակ է պետք, ժամանակը մտել է, էլ չի հերքում»,— ասում է Ս.Բաղդասարյանը՝ նկատելով, որ «որովայնային» ժամանակներ են եկել, բոլորը կպած են հեռախոսներին: Երիտասարդները պետք է շատ կարդան, մեր մեծերի գործերն ուսումնասիրեն, հետևեն ու հավատարիմ լինեն ազգային արժեքներին, ամենակարևորը ոգին է․․․։  

Կարդացեք նաև

Back to top button