
Ապրիլի 13-ին 89 տարեկան հասակում մահացել է պերուացի գրող, Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան։
Լյոսան մահացել է Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով, X սոցիալական ցանցում հայտնել է նրա որդին՝ Ալվարո Վարգաս Լյոսան։
Վարգաս Լյոսան ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների և էսսեների հեղինակ է։ 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր՝ Սերվանտեսի անվան մրցանակը։
Նրան համբավ է բերել 1963 թվականին լույս տեսած «Քաղաքը և շները» վեպը։ Լյոսայի մյուս հայտնի վեպերից են «Զրույց տաճարում», «Կանաչ տունը» և «Աշխարհի վերջի պատերազմը»:
Գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել է 2010 թվականին՝ «իշխանության կառուցվածքի մանրամասն նկարագրության և մարդուն ապստամբության, պայքարի և պարտության մեջ իր վառ պատկերման համար» ձևակերպմամբ։




