ԿարևորՍպորտ

Արթուր Ալեքսանյանն ու Արմեն Բաբալարյանը ստացել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2024 թվականի լավագույն մարզիկի և մարզչի մրցանակները

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ճանաչել է 2024թ․ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ:

Արթուր Ալեքսանյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում պարգեւատրվել է 2024թ․ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշի գավաթով եւ դրամական պարգեւով:

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդի կողմից պարգեւատրվել է նաեւ 2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզիչի կոչմանն արժանացած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում այսօր պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ծառայությունը, Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով գոտեմարտը չեղարկվել է։

Կարդացեք նաև

Back to top button