ԿարևորՄիջազգային

Թուրքիայի ընդդիմությունն արտահերթ նախագահական ընտրությունների համար ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքել

Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու արշավի շրջանակներում Թուրքիայում ընդդիմությունն ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքվել, հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը սևծովյան Սամսուն նահանգում տեղի ունեցած հանրահավաքում։

«Շաբաթ երեկոյան արտահերթ ընտրությունների անցկացման օգտին ստորագրությունների թիվը գերազանցեց 10 միլիոնը, սակայն մենք ավելի մեծ նպատակ ունենք, և միասին կձգտենք հասնել դրան», — ասել է ընդդիմության առաջնորդը։

Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ծննդավայր Սեւծովյան Տրապիզոն նահանգում։ Միևնույն ժամանակ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու պլանների մասին, որը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2023 թվականի մայիսին կայացած ընտրություններում հավաքած ձայներից մի փոքր շատ է։

Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Մարտի 23-ին Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն անցկացրել է փրայմերիզ՝ նախագահի թեկնածուին որոշելու համար։ Իմամօղլուի թեկնածությունը պաշտպանել է ավելի քան 14,8 մլն մարդ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն մարտի 19-ին կալանավորվել է կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով և ձերբակալվել մարտի 23-ին դատարանի որոշմամբ։

Կարդացեք նաև

Back to top button