ԿարևորՄիջազգային

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հավանաբար երրորդ անգամ է ժամանել Ռուսաստան

Միջազգային տարբեր լրատվամիջոցներ, Flight Radar-ին հղում տալով, հայտնում են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը այսօր առավոտյան վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։

BBC-ին հայտնում է, որ Gulfstream G650ER բիզնես դասի ինքնաթիռը թռիչքն սկսել է Ֆլորիդայից եւ վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում։

Այն, որ Ուիթքոֆը Ռուսաստանում հանդիպելու է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջինը հայտնել էր Axios պարբերականը։

Այն գրել էր, որ Թրամփը դժգոհ է Ուկրաինայում խաղաղության բանակցությունների առաջընթացի բացակայությունից եւ վերջերս ասել է, որ Մոսկվայի դիրքորոշումն իրեն կատաղեցնում է։

«Եթե մինչեւ այս ամսվա վերջ հրադադարի համաձայնագիրը չլինի, Թրամփը կարող է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի կամ նախագահական հրամանագրի միջոցով, կամ դիմի Կոնգրեսին՝ նոր պատժամիջոցների օրենքներ ընդունելու խնդրանքով»,- իր անանուն աղբյուրները չվկայակոչելով գրել է Axios- ը։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն  այսօր հայտնել է, որ նախագահ Պուտինն մտադիր է «տարածաշրջանային այցեր» կատարել։

Կարդացեք նաև

Back to top button