
Միացյալ Նահանգները պետք է գնահատի, որ Իրանը համաձայնել է բանակցել՝ չնայած Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի շարունակական ագրեսիվ հռետորաբանությանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Լրջությամբ և ակնհայտ զգուշավորությամբ մենք դիվանագիտությանը իրական հնարավորություն ենք տալիս: ԱՄՆ-ն պետք է գնահատի այս որոշումը, որն ընդունվել է՝ չնայած իրենց ագրեսիվ հռետորաբանությանը»,- գրել է նա X-ում։
«Մենք չենք կանխորոշում, չենք կանխատեսում»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ իրանական կողմը մտադիր է շաբաթ օրը բանակցություններում գնահատել Վաշինգտոնի դիրքորոշումը, ապա պատասխան տալ։
«Մենք կարձագանքենք և համապատասխան կերպով կպատասխանենք»,- նշել է իրանցի դիվանագետը։
Իրանական և ամերիկյան պատվիրակությունները Օմանի մայրաքաղաք Մասկատ կժամանեն շաբաթ օրը կեսօրից առաջ և Օմանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո անուղղակի բանակցություններ կսկսեն ամերիկյան կողմի հետ, հայտնել է Tasnim-ը։
Հաղորդագրության համաձայն՝ Օմանի արտգործնախարարը միջնորդ կլինի երկու կողմերի միջև։
Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։




