
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում բացվեց «Շոուշան քարի հմայքը» խորագրով ցուցահանդեսը։
Այն ներկայացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջիան նահանգի մշակութային ժառանգությունը, դեկորատիվ-կիրառական արվեստի գանձերը։
Ցուցահանդեսը նվիրված է Երկրաբանի միջազգային օրվան։ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը նշել է, որ 2024 թվականին Երկրաբանական թանգարանում առկա բնության ժառանգությունը ցուցադրվել է Չինաստանի Ֆուջիանի թանգարանում։ Ըստ այդմ, որոշվել է այս տարի Երկրաբանական թանգարանում ցուցադրել Ֆուջիանի թանգարանի ցուցանմուշները։ Ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս։








