ԿարևորՀասարակություն

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրով առաջին վճարումն արվել է

Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտահարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։ Պետական բյուջեից մարտ ամսվա համար ֆինանսավորվել է 70,6 մլն դրամ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում այս պահին համակարգում կա 3,200 հաստատված դիմում։ Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է (դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում)։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։

Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

Возможно, это изображение 1 человек, толстый лори и текст

Կարդացեք նաև

Back to top button