ԿարևորՀասարակություն

Մեծ Պահք. Գալստյան կիրակի

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի: Այս օրը եկեղեցին անդրադառնում է Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստին:

Առաջին գալուստը՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, որով հանուն մեզ՝ և մեր փրկության համար իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը
հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք, նստեց Հոր աջ կողմում:

Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան:
Գալստյան կիրակին մեզ զգուշացնում է Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, որով նորոգելու է տիեզերքը և պսակելու է Իր սրբերին:

Սուրբ գիրքը բազում նշաններ է տալիս երկրորդ գալստյանը նախորդող: Այդ թվում ասում է, թե շատերի սերը պիտի
ցամաքի: Եվ հետո, թե՝ ապա Մարդու Որդու նշանը կերևա երկնքում, կտեսնեն Նրան, որ գալիս է ամպերի վրայով բազմած՝ զորությամբ և մեծ փառքով։

«Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք» (Մատթ. 24:27)

Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը
ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը
և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում
մինչև Քո գալստյան մեծ Օրը:
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Կարդացեք նաև

Back to top button