ԿարևորՄիջազգային

Թրամփի հայտարարած մաքսատուրքերը ձեռնտու են Թուրքիային

ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով լոգիստիկայի զգալի մասը կուղղվի Թուրքիա։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայի աղբյուրը։

«Մենք ներկայումս դրական հեռանկարներ ենք տեսնում ԱՄՆ-ի այս նոր առևտրային քաղաքականության համար։ Փաստն այն է, որ ամերիկյան վարչակազմի նման միջոցները կազդեն լոգիստիկայի, մատակարարման միջազգային շղթաների վրա։ Դրանց մի զգալի մասը կուղղվի Թուրքիա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա պարզաբանել է, որ «երկրները, որոնց համար ԱՄՆ-ն ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանել, հակված են առևտուր իրականացնել այն երկրների միջոցով, որոնց հետ ունեն ազատ առևտրի համաձայնագրեր, և որոնց արտահանման դրույքաչափը ամենացածրն է՝ 10 տոկոս։ Այդպիսի երկրներից է Թուրքիան»:

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ելույթ ունենալով CNN Türk-ի եթերում, նշել է, որ «Թուրքիայի համար սահմանված 10 տոկոս մաքսատուրքերը բխում են հանրապետության շահերից՝ ամերիկյան շուկա մուտք գործելու հեռանկարի տեսանկյունից»։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումները շատ կարևոր են, և մենք պետք է ուշադիր հետևենք այլ երկրների գործողություններին: Մաքսատուրքերի բարձրացումը կստիպի ԱՄՆ շուկա ապրանքներ վաճառող երկրներին ագրեսիվորեն մուտք գործել այլ շուկաներ, և մենք պետք է ուշադիր հետևենք դրան: Այսպիսով, Թրամփի հայտարարած մաքսատուրքերը համեմատաբար ձեռնտու են Թուրքիային», — ասել է Յիլմազը:

Կարդացեք նաև

Back to top button