

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Էջմիածին
Էջմիածնում այսօր բացվել է Մայր Աթոռի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը։
Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի բարերարներ լոնդոնաբնակ Վաչե և Թամար Մանուկյանների նվիրատվությամբ:
Մատենադարանը մեկտեղելու է Մայր Աթոռի երեք գրադարանների և ձեռագրատան ցուցադրանույթը՝ հնարավորություն տալով ընթերցասեր հասարակությանը և գիտնականներին օգտվել Մայր Աթոռում առկա կրոնական և հայագիտական հարուստ գրականությունից:
Բացման արարողության մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։