ԿարևորՔաղաքական

«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ իր թիմը պատրաստվում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Գրիգորյանը ընդգծել է, որ այս որոշումը կայացրել է առանց որևէ պաշտոնի կամ պայմանավորվածության, չնայած սկզբունքորեն միշտ ընդդիմացել է նախկին քաղաքապետի վերադարձին։

Նա նշել է, որ Գյումրիում իշխանության վերարտադրությունը կանխվել է, և ՔՊ-ն այլևս քաղաքում իշխանություն չունի։ Միաժամանակ Գրիգորյյանը քննադատել է մյուս ընդդիմադիր ուժերի շտապողականությունը և ընդգծել, որ առանց «Մեր քաղաքը» դաշինքի կողմ քվեի ոչինչ հնարավոր չէ անել։

«Վստահ եմ, որ գյումրեցիները կհասկանան այս որոշումը, որովհետև այն կայացվել է հանրային շահը անձնականից վեր դասելով»,- գրել է նա։

Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։

Կարդացեք նաև

Back to top button