«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն առիթ է խոսելու ոչ միայն լավագույն ներկայացումներից, այլ թատերական կյանքի զարգացումների, նոր, հաջողված ներկայացումների առանձնահատկությունների, գնահատման չափանիշների, թատերախոսություններ գրելու շարժառիթների մասին։
«Արտավազդ-2025»-ի թատերախոսության գլխավոր մրցանակակիր Անի Հարությունյանը կարևորում է, որ հայկական թատրոնը ներկայացված լինի միջազգային լեզուներով, կարծում է, որ Հայաստանում և հետխորհրդային երկրներում արվեստի շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում։
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը նշում է, որ նախորդ տարվա համեմատ հաջողված ներկայացումներն այս տարի շատ էին և ժյուրին դժվար ընտրության առաջ կանգնեց։ Խոսում է լավագույն ներկայացումների առանձնահակություններից։
Անի Հարությունյանը պատմում է Համազգային թատրոնի «Լավագույն երիտասարդական ներկայացում» մրցանակին արժանացած «Մարդը ափի մեջ» ներկայացման մասին գրելու իր շարժառիթների մասին։ Նա ասում է, որ ժամանակակից թատրոնն այլևս պոեզիայի մասին չէ։ Եվ այլևս ոչ մեկի չի հետաքրքրում գնալ թատրոն և լսել, թե ինչպես է դերասանը կարդում այս կամ այն տեքստը։




