
ԿԸՀ-ից հայտնում են, որ Գյումրի և Փարաքար համայնքների ավագանիների 2025թ. մարտի 30-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել առցանց՝ https://electionsonline.am/ կայքի միջոցով։
Ընթացքին հետևելու համար «Ընտրատարածք» բաժնից պետք է ընտրել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը և «Ընտրական տեղամաս» բաժնի ցանկում ընդգրկված տեղամասերից մեկը։




