ԿարևորՔաղաքական

Ամեն մի քաղաքական ուժի թեկնածուի աշխատանքը հետագայում վստահություն և քվեներ է բերելու տվյալ քաղաքական ուժին․ Արտյոմ Ղարաղազարյան

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո կհայտնենք մեր անելիքների մասին, ասել է Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը։

«Մենք ընտրություններից առաջ ասել ենք, որ չենք խանգարելու ընդդիմադիր ոչ մի թեկնածուի, որպեսզի հետո կարողանանք կառուցողական բանակցություններ վարել»,– նշել է նա։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածուն ընդգծել է, որ իրենք պայքարում են Գյումրու ավագանու ընտրությունների համար և պաշտպանելու են իրենց քաղաքի շահերը։

«Ամեն մեկի աշխատանքը, ամեն մի քաղաքական ուժի թեկնածուի աշխատանքը հետագայում վստահություն և քվեներ է բերելու տվյալ քաղաքական ուժին»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button