ԿարևորՔաղաքական

Փարաքարի համայնքապետի թեկնածուները՝ քվեարկելուց հետո

Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում ներկայացված 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն կատարել են իրենց ընտրությունը։

Փարաքար համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե վստահ է՝ հաղթելու են։ «Ամեն ինչ
նորմալ է լինելու, ամեն ինչ գնալու է իր հունով, ժողովուրդն էլ՝ դեպի զարգացում: Ոչ մի արտառոց բան չի գրանցվել»,– նշել է նա:

Ես ոչ մեկին չեմ միանալու՝ հայտարարել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկանածու Վոլոդյա Գրիգորյանը։ «Մենք հաղթանակ ենք ունենալու, նպաստավոր առաջարկներ շատ են եղել, ես տեսակով այնպիսին չեմ, որ նպաստավոր առաջարկները փոխեմ այն քվեի հետ, որ ժողովուրդն է տրամադրել։ Ժողովրդի կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Ես ոչ մեկին չեմ միանալու, վստահ ասում եմ ձեզ»,- ասել է թեկնածուն։

«Ազգային առաջընթաց» կուսակցության համայնքապետի թեկանածուԴավիթ Մինասյանը ևս կարծում է, որ կարևորը ընտրողի ձայնն է։ «Ժամեր անց ամեն ինչ պարզ կլինի, դրանից հետո հայտարարությամբ հանդես կգամ»,- ասել է նա

«Կայունություն» կուսակցության Փարաքարի համայնքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանը
քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ Փարաքար համայնքի խնդիրները բաժանում է երկու մասի՝ նյութական և ոչ նյութական, սակայն իր համար առավել կարևոր են ոչ նյութական խնդիրները:

«Ոչ նյութական խնդիրներն են կարևոր, այն փոխըմբռնման միջավայրի ստեղծումը և վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելն է»,- ասել է Սարիբեկյանը՝ հավելելով, որ ինքը միակ այլընտրանքային ուժն է, որը համայնքում ապահովելու է
բալանսավորված կառավարում։

Փարաքար համայնքում գրանցված է 20 հազար 967 ընտրող, գործում է 16 տեղամաս։
Քվեարկությունը շարունակվում է, և ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 20-ը։

Կարդացեք նաև

Back to top button