ԿարևորՄիջազգային

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1644-ի, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է։
Առնվազն 139 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Երկրաշարժը վնասել է ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհներ, կամուրջներ և շենքեր:

Տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ավերածությունների մեծ մասը տեղի է ունեցել Մանդալայում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում, որն ունի ավելի քան 1,5 միլիոն բնակչություն:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանդալայից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Մյանմարին արդեն օգնություն են առաջարկել Եվրամիությունը, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան։

Կարդացեք նաև

Back to top button