
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը եւ ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Միշել Պլատինին արդարացվել են, նրանց մեղադրում էին կոռուպցիայի եւ խարդախության մեջ, հայտնում է BBC-ն։
Շվեյցարիայի վերաքննիչ դատարանն այսօր արդարացման վճիռ է կայացրել։ Բլատերին եւ Պլատինիին մեղադրում էին, որ 2011 թվականին ՖԻՖԱ- ի նախկին նախագահը 2 մլն շվեյցարական ֆրանկ գումար էր փոխանցել Պլատինիին։
Ֆուտբոլային երկու խոշոր գործիչների շուրջ սկանդալի պատճառով Բլատերին ստիպել էին հրաժարական տալ ՈւԵՖԱ- ի նախագահի պաշտոնից։
Ե՛ւ Բլատերը, ե՛ւ Պլատինին մշտապես հերքում էին իրենց ներկայացված մեղադրանքները։ Նրանք պնդում էին, որ գումարի փոխանցումը խորհրդատվական աշխատանքի համար ուշացած տրասնֆեր է։
Դեռ առաջին դատաքննության ժամանակ Բլատերը պնդում էր, որ 1998 թվականին Պլատինիին խնդրել է լինել իր խորհրդականը։ Այդ ժամանակ ՖԻՖԱ- ն նման գումար վճարելու հնարավորություն չի ունեցել։




