
Միջինքը հայ ժողովրդի կենցաղում ընդունված ու սիրված տոներից է։ Այն նշվում է Մեծ Պահքի կեսին: Եկեղեցին այն պաշտոնապես չի նշում, քանի որ ողջ Պահքի շրջանում եկեղեցում խորանի վարագույրները փակ են և ոչ մի միջոցառում չի կատարվում։ Ժողովուրդը, սակայն, սիրով նշում է այս տոնը։



Միջինքն ունի իր ավանդական ծիսակարգը․ թխվում է կլոր բաղարջ, որի մեջ դրվում է որևէ նշան կամ մանրադրամ։ Պասուց այդ թխվածքը բաժանվում է ընտանիքի անդամների միջև, չեն մոռացվում նաև ընտանի կենդանիները, ունեցվածքը, արտերը և այլն։ Մարդիկ երգում, պարում ու ուրախանում են՝ ուտելով միմիայն պահքի կերակուրներ։




